Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Համեստ մրցելույթ

Համեստ մրցելույթ
11.11.2014 | 12:21

Ալմաթիում սկսված ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրը մեր մարզիկներից առաջինը մրցելույթ է ունեցել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նկատի ունենալով ուժերի հարաբերակցությունը՝ բնականաբար Եվրոպայի ընթացիկ տարվա մրցանակակրին դժվար էր ձեռնոց նետել մասնավորապես Ասիա աշխարհամասի ներկայացուցիչներին, թեպետ եվրոպացիներն այստեղ մնացածներին էլ են էապես զիջում: Ինչևէ: Երկամարտի 250 (107+143) կգ արդյունքով Սմբատը հանգրվանել է տասնութերորդ հորիզոնականում՝ հավաքականին բերելով առաջիկա օլիմպիական խաղերի համար այնքան կարևոր հաշվարկային միավորներ: Երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն հռչակվեց հյուսիսկորեացի մարզիկ Օմ Յոն Չոլը՝ 296 կիլոգրամ, որը վեց կիլոգրամով գերազանցում է նախորդ առաջնության նրա արդյունքը: 296 կգ արդյունք է ցույց տվել նաև վիետնամցի քսանամյա Կիմ Թուն Թաչը, սակայն պարտվել է անձնական քաշի փոքր-ինչ ավելի լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ առաջնությանը Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիները մասնակցում են համապատասխանաբար ութ և վեց մարզիկով: Նրանցից ուժեղագույնների խմբում մրցելու են 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը (ի դեպ՝ երեկ նա մրցահարթակ է ելել), Արա Խաչատրյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ